Համստեր տապակած բրիտանացի ուսանողին դատարանը արգելել է կենդանի պահել

23:51 • 07.03.13

Մեծ Բրիտանիայում՝ Յորքում, դատարանը որոշել է, որ համստեր տապակած բրիտանացի ուսանողը չի կարող կենդանի պահել, հայտնում է BBC-ն:

 

21-ամյա Ջեյմս Ուայթին արգելվել է կենդանի պահել 8 տարի ժամկետով այն բանից հետո, երբ նա սատկացրել է իր սենյակակցի ընտանի կրծողին:

 

Փորձագետները դատարանին հայտնել են, որ չեն կարողացել պարզել՝ արդյո՞ք կենդանին սպանվել է թավայի մեջ տապակվելուց առաջ, թե ոչ:

 

Ուսանողին դատապարտել են նաև 120 ժամվա հասարակական աշխատանքի և պարտավորեցրել 1000 ֆունտի դատական ծախսերի վճարում կատարել: