Իրաքում ԱՄՆ գումարներն ապարդյուն են ծախսվել

09:09 • 07.03.13

Չնայած ԱՄՆ-ը Իրաք ներխուժելուց ի վեր այդ երկիրը վերականգնելու հարցում ծախսել է մոտ 60 մլրդ դոլար, դա, այդուհանդերձ, չի հանգեցրել երկրում իրավիճակի բարելավմանը. ասված է ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված զեկույցում։

Ինչպես տեղեկացնում է BBC–ի ռուսական ծառայությունը, փաստաթուղթը գրվել է Իրաքի վերականգնման հարցով մասնագետ Ստյուարտ Բոուենի կողմից։  Նրա հաշվարկներով՝ առնվազն 8 մլրդ դոլարն անիմաստ է ծախսվել։


Տեսուչի
կարծիքով՝ անհաջողության հիմնական պատճառը դարձել է կոռուպցիան և անվտանգության ցածր մակարդակը։


Բոուենը
նաև նշել է, որ իրաքյան իշխանությունների կողմից առաջարկված Սահմանադրությունն անհաջող է եղել։


Իրաքում ութ տարի տևած արշավի համար ԱՄՆ-ից պահանջվել 800 մլրդ դոլար։ Պատերազմում զոհվել է 5000 ամերիկացի զինվոր։

Բոուենը նշել է, որ Իրաքի անհաջողությունը կարող է դաս լինել՝ այն տարածաշրջաններում գործողությունների համար։