Վենեսուելայի ընդդիմությունը նախագահական ընտրություններին կմասնակցի միասնական թեկնածուով

09:25 • 07.03.13

Վենեսուելայի ընդդիմությունը նախագահական ընտրություններին կմասնակցի միասնական թեկնածուով։ Նա կլինի Միրանդո նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Կապրիլեսը 2012թ.-ին արդեն պայքարել էր նախագահի պաշտոնի համար, սակայն հաղթել էր Ուգո Չավեսը։


Առաջիկա ընտրությունների ընթացքում Կապրիլեսի մրցակիցը կլինի գործող փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, ով ժամանակավորապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը։

 

Վենեսուելայի նախագահական ընտրությունների օրը դեռևս հայտնի չէ, սակայն իշխանությունները հայտարարել են, որ ընտրությունը տեղի կունենա 30 օրվա ընթացքում։


Ուգո Չավեսը, ով Վենեսուելայի նախագահի պաշտոնը զբաղեցրել էր 14 տարի, մահացել է մարտի 5-ին՝ երկարատև բուժման կուրսից հետո։