Ավստրալուհի բնապահպանը 1 տարի ծառի վրա անցկացնելուց հետո վերջապես ցած է իջել
Ավստրալացի բնապահպան Միրանդա Գիբսոնը, ի նշան անտառների հատման դեմ բողոքի, 1 տարուց ավելի ծառի վրա անցկացնելուց հետո վերջապես ցած է իջել, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին։
Սակայն գործակալությունը նշում է, որ Գիբսոնը ցած է իջել անվտանգության նկատառումներով, քանի որ այդ հատվածում անտառային հրդեհներ են մոլեգնում։
Մոտեցող հրդեհի մասին ակտիվիստուհուն տեղեկացրել են իրավապահները, երբ կրակը գրեթե հասել է 60 մ բարձրության վրա կառուցված խրճիթին։ Գետնի վրա ակտիվիստուհին հայտնել է լրագրողներին, որ հետևելու է իրադարձությունների զարգացմանը, և երբ վտանգն անցնի, նորից բարձրանալու է ծառի վրա։
31-ամյա բնապահպանը 2011թ. դեկտեմբերին բարձրացել է Թասմանիայի նվենիներից (эвкалипт) մեկի վրա և 457 օր դրա վրա անցկացրել։ Նա ցանկանում է, որպեսզի նվենու անտառները չհատվեն և որ դրանք ներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։










