Մեքսիկայում հսկայական ալիքը բաց օվկիանոս է տարել 2 զբոսաշրջիկի
Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Լոս-Կաբոս հանգստյան գոտում մեկ մարդ է զոհվել այն բանից հետո, երբ հսկայական ալիքը դեպի օվկիանոս էր տարել 2 զբոսաշրջիկի: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Ըստ ոստիկանության տվյալների, զբոսաշրջիկները՝ կին և տղամարդ, զբոսնում էին լողափում, երբ նրանց հարվածել էր հսկայական ալիքը: Օգնության էին ուղարկվել փրկարարները, որոնց հաջողվել է ափ դուրս բերել 2 տուժածներին:
65-ամյա կնոջը փրկել չի հաջողվել, իսկ նրա 70-ամյա ուղեկիցը ծանր վիճակում հասցվել է հիվանդանոց:
Զբոսաշրջիկների մոտ հայտնաբերվել են ԱՄՆ-ի վարորդական իրավունքներ:










