Մեծ Բրիտանիայում սատկել է աշխարհի ամենածեր ձին
Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսությունում սատկել է աշխարհի ամենածեր ձին՝ 51-ամյա Շայնը, հայտնում է Daily Mail-ը՝ նշելով, որ վերջին շրջանում կենդանին տառապել է հոդացավերից։
Շայնի առողջական վիճակը կտրուկ վատացել է անցյալ ամիս, երբ նա չի կարողացել նորմալ քայլել և ուշագնաց է եղել։ Դրանից հետո անասնաբույժները որոշել են ձիուն քնեցնել։
Պարբերականը նշում է, որ ձիու կյանքի մեկ տարին համարժեք է մարդկային կյանքի 2,5 տարուն։ Արդյունքում ստացվում է` աշխարհի ամենածեր ձին համարվող Շայնն ապրել է 120 տարի։










