Հարավային Օսիայի ՆԳ նախարարը ծեծել է Ցխինվալիի քաղաքապետին

12:00 • 07.03.13

Ցխինվալիի (Հարավային Օսիա) քաղաքապետի պաշտոնակատար, 65-ամյա Վադիմ Գաբարաևն օրերս ծեծի է ենթարկվել, հայտնում է Лента-ն։

 

Ականատեսները պատմել են, որ չինովնիկին հարվածներ է հասցրել Հարավային Օսիայի ՆԳ նախարար Ախսար Լավոևը։

Դեպքը գրանցվել է մարտի 5-ին։ Կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել, ըստ առկա տեղեկությունների, Ցխինվալիում շինարարական կազմակերպությունների աշխատանքը։

 

Այդ օրն ուշ երեկոյան Լավոևը գերատեսչության մի քանի զինված աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է քաղաքապետի տուն։

 

Ուժայինները Գաբարաևին տարել են քաղաքի կենտրոն՝ Ստալինի փողոց։ Այնտեղ Լավոևը պահանջել է, որպեսզի քաղաքապետի պաշտոնակատարը չխառնվի շինկազմակերպությունների աշխատանքին և նկատողություն չանի։

«Դու արդյոք չգիտե՞ս, որ նրանք մեր մարդիկ են, ինչի՞ ես նրանց խանգարում։ Իշանությունը հիմա մեր ձեռքում է, այնպես որ ազատի՛ր պաշտոնը»,- ասել է նախարարը։



Այնուհետ Լավոևը մի քանի անգամ հարվածել է նրան, ըստ ականատեսների՝ ծեծին մասնակցել են նաև նրա ենթակաները։ «Эхо Кавказа»-ն հիշեցնում է, որ քաղաքապետը վերջերս է սրտի վիրահատության ենթարկվել։

 

Գաբարաևն այս տեղեկությունը հաստատել է։ «Լավոևը եկավ մեր տուն և խնդրեց նստել իր մեքենան։ Մենք հասանք բանկի մոտ, այնտեղ կանգ առանք, և նա առաջարկեց ինձ դուրս գալ մեքենայից։ Ես դուրս եկա, նա սկսեց ինձ հետ վիճել և հարվածներ հասցնել»,-ասել է նա։

 

Տուժածն արդեն իր բողոքն է ներկայացրել նախագահ Լեոնիդ Տիբիլովին։
Իսկ նախարարը վստահեցնում է, որ կռիվ չի եղել։