Աղվանից, Սերժից, Րաֆֆուց շատ ավելի կարևոր է ՀՀ քաղաքացին. Ր. Հովհաննիսյանը Ապարանում հրապարակային ելույթ չունեցավ (տարբերակ 6)
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
Բարի լույս Թալին, իմա՞լ իք. Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց այսօրվա մարզային հանդիպումները
«Բարևարշավի» շրջանակներում այսօր Արագածոտնի մարզի Թալին այցելած Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր թալինցիներ ողջունեց թալինցիների լեզվով։ «Բարի լույս, Թալին, ի՞մալ իք, լավ ե՞ք»,- ասաց նա։:
Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ սխալ էր գործել. Թալինում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր ԱԺ պատգամավոր, ու Թալինից ընդամենը հազար ձայն ստացավ: Այս անգամ, որպես նախագահի թեկնածու ստացել է 42 տոկոս:
«Էլի քիչ է, բայց տվեց։ Վախեցրին, փող բաժանեցին, պետական միջոցներն օգտագործեցին՝ ժողովրդին սպառնալու համար, և սա վերջին անգամն է: Թալինը այլևս երբեք այդ վիճակը չի տեսնի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա պահանջեց նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հրաժարականը, քանի որ, ասաց, որ միայն «պարոն Լիսկան չէ»: Իսկ Սարգիս Սահակյանը կամ պետք է ժողովրդից ներողություն խնդրի, կամ հետևի «պարոն Լիսկայի» օրինակին:
Թալինցիներին Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց, որ երեկ Ճամբարակով ուզեցել են սարով գնալ Վահան գյուղ, որի դեմ դիմաց է գտնվում հանձնված Արծվաշենը: «Ոչ թե թուրքը հարձակվեց, կորցրեցինք, այլ մենք հանձնեցինք, սասունցի, մշեցի, տեղի, եկվոր: Եվ այլևս երբեք ոչ մի թիզ հող չենք հանձնելու»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ում այս վերջին խոսքը թալինցիները ողջունեցին ծափերով:
Նա նրանց առաջարկեց իրենց թոռնիկներին պատմել, որ այլևս Հայաստանում անցել են այն օրերը, երբ կար սասունցի, մշեցի, իջևանցի, քանի որ հիմա կա մեկ ժողովուրդ, որը հաղթել է:
Իսկ Վահան գյուղ Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել էր համբուրելու այն սահման պահող տղաների՝ զինվորների ձեռքը նրա համար, որ սահման են պահում, չնայած այն ամոթալի հրահանգին, որ ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նրանց տրվել է՝ քվեարկել Սերժ Սարգսյանի համար:
Եթե ձյունը չխանգարեր Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերին, նա պիտի գնար Վահան ու ասեր՝ «տղանե՛ր, մի գողացեք ժողովրդի ձայնը»:
Այստեղ և Ճամբարակում ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանը «խփել է» 95 տոկոս, նա պետք է Վահանի զինվորներին հարցներ՝ «խփեցիք, պրծա՞ք»:
Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին և ասաց, որ զգացված է, որ ոստիկաններն են իրեն և ուղեկցողներին ուղեկցել ձնառատ ճանապարհներով:
Նա նաև առաջարկեց ողջունել իրեն թաքուն և հեռվից նկարող ոստիկանին, որին չէր էլ ցանկացել ամաչեցնել՝ նկատել տալով, որ հասկանում է, որ իրեն նկարում է:
Ուստի Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց, որ ոչ թե թաքուն ու հեռվից նկարի, այլ՝ հայ մարդու նման՝ դիմացից:
Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրեց, որ Արագած լեռը նույնքան սրբություն ունի, որքան Արարատը, ապա դիմեց Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս հրաժարական տա մինչև ապրիլի 9-ը:
«Պահանջում եմ, որ Սերժ Սարգսյանը հարգի ժողովրդի հաղթանակը, որը Րաֆֆու հաղթանակը չէ Սերժի դիմաց, այլ թալինցու, Արագածոտնի: Եվ ես պարտավոր եմ մինչև իմ կյանքի վերջ պաշտպանել այդ հաղթանակը»։
Րաֆֆի Հովհաննիսյանը ավելացրեց նաև, որ այլևս Հայաստանում չկա կուսակցություն՝ «Ժառանգություն», ՀԱԿ, Դաշնակցություն չկա, Բարգավաճ, Հանրապետական նրանք կգան – կգնան, կմրցակցեն, բայց ժողովուրդն իր քվեարկությամբ ասել է, որ սա իր հայրենիքն է, իր երկիրը և իր էրգիրը:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լինելու է նաև Արթիկում, Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում և Ապարանում։
14.26
Ապրիլի 9-ը նամուսի սահմանն է. Ր. Հովհաննիսյանը՝ արթիկցիներին
Արթիկում Րաֆֆի Հովհաննիսյանը նայելով արթիկցիների աչքերին՝ ասաց, որ լիքը ցավ, տառապանք, արտագաղթ ու կրակ է տեսնում նրանց աչքերում: Ապա շնորհավորեց, որ Արթիկը փետրվարի 18-ին որոշեց ու ասաց, որ սրանից հետո այդպես է լինելու. չեն որոշելու ո՛չ Բաղրամյան 26-ում, ո՛չ Պուտինը, Օբաման, Ֆրանսիայի նախագահը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հարգանք հայտնելով նրանց, այնուամենայնիվ, ասաց, որ իրենք այլևս չեն որոշելու: «Թող ռադները չքաշեն, չքաշի, բայց նամուսը լավ բան է, մինչև ապրիլի 9-ը կտեսնենք՝ ո՞րն է նամուսի ժամկետը: Ապրիլի 9-ը նամուսի սահմանն է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արթիկում, ուր Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին հաղթել էր Սերժ Սարգսյանին, հանրավաքն անցավ միջադեպերով: Քանի որ այն բավական բազմամարդ էր,ելույթների ընթացքում ճանապարհային ոստիկանները հայտարարում էին, որ փակել են ճանապարհը, խանգարում են երթևեկին և մարդկանցից պահանջում ցրվել: ՃՈ տեսեուչների պահանջը վրդովմունք առաջացրեց երիտասարդների մոտ, որոնք հայտարարեցին, որ Արթիկն իրենց քաղաքն է ու մինչև վերջ կանգնելու են: Հետագա միջադեպերը կանխվեցին ելույթը կիսատ թողած Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով, որը թույլ չտվեց, որ խոսակցությունը կոշտանա:
«Եթե ձեզ վախեցնելու են, կանչելու են պատասխանատվության, հենց հիմա հայտարարում եմ Սե՛րժ, զորավա՛ր, գնդապե՛տ, ինձ ենթարկեք վարչական պատասխանատվության, հենց հիմա վերցրե՛ք, Արթիկի ժողովրդի առաջ: Եթե չեք վերցնում պատիվ ձեզ, բայց այլևս երբե՛ք ժողովրդին չվախեցնեք»,- վերադառնալով հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը անգամ դիմեց կառավարության այսօրվա որոշումով Շիրակի մարզպետ նշանակված Ֆելիքս Ցոլակյանին՝ չկրկնել սխալներ, ինչպես «պարոն Լիսկան», որ կանգնելու է դատարանի առաջ:
15.14
Ր. Հովհաննիսյանը մաքրելու է էս ավգյան ախոռները. Ռ. Հախվերդյանը՝ գյումրեցիներին
Այսօր ամենասարսափելի և գարշելի մարդիկ հավաքված են խորհրդարանում ու նրանք պետք է օրենքներ հնարեն ու ըստ էդ օրենքների մենք պետք է ապրենք: Այսօր Գյումրիում հայտարարեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ ավելացնելով, որ գիտենք, որ «դրանք բոլորը կողոպտողներ են», և որ Րաֆֆի Հովհաննիսյանն է մաքրելու է այդ ավգյան ախոռները:
«Էդ անտեր ախոռները պետք ա մաքրվի, սուտը ստի վրա ա նստել արդեն, թրիքը՝ թրիքի վրա է եկել: Երեք իշխանություն ենք ունեցել, երեքն էլ կողոպտել ա էս ժողովրդին: Սերժ Սարգսյանն իրա բիզնեսների մասին ա մտածում»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը՝ ավելացնելով, որ մարդիկ վերջնականապես զզվել են իշխանությունից:
Նրանից առաջ Գյումրիին ողջունեց Զարուհի Փոստանջյանը, ում Ռուբեն Հակոբյանը ներկայացրեց «Դուք ճանաչում եք այս հրաշալի տիկնոջը» խոսքերով:
«Բարև Գյումրի, իմ շատ սիրելի քաղաք, Գյումրին հայրաքաղաք է, բայց նաև մայրաքաղաք է , և այստեղ որոշումները ընդունվում են մոր սիրով: Եվ դուք էդ որոշումը փետրվարի 18-ին ընդունեցիք»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ մեջբերեց գյումրեցի պատգամավորի՝ ելույթներից մեկը, որը եթերում հարցրել էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիի համար մի քար, մի ասֆալտ խփե՞լ է, գալիս է Գյումրի, որ ի՞նչ անի»:
Հիշեցնելով, որ խորհրդարանի պատգամավորը պետք է օրենք գրի, ոչ թե ասֆալտ փռի, Ռուբեն Հակոբյանը գյումրեցիների առաջարկեց չհանդուրժել մարդկային էդ տեսակը «Ձեզ պատիվը չի բերում, որ էդ տեսակն է ձեզ ներկայացնում»,- ասաց նա:
Ի դեպ, նշենք, որ Գյումրու Թատերական հրապարակում, երբ հերթական անգամ ոստիկանները հայտարարում էին, որ հավաքն արտոնված չէ, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց մոտենալ նրանց, սակայն տեսնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանին հետևող բորբոքված բազմությունը գալիս է իրենց ուղղությամբ, արագ լքեցին տարածքը:
15.46
Գյումրին չի՛ վաճառվում. Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է իր հայրաքաղաք Գյումրիին
Գյումրին չի՛ վաճառվում, Գյումրիի թատերական հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Բա՛րև Գյումրի, բա՛րև Շիրակ աշխարհ, բա՛րև Լենինական, բա՛րև Հայաստան»,-ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ասաց, որ իր համար այս քաղաքը հայրաքաղաք է:
«Եվ Գյումրին (իր քվեարկությամբ – Tert.am) ասում է՝ ռադ եղե՛ք, եթե դուք պիտի արհամարհեք Գյումրիի ու Հայաստանի իրավունքը: Կեցցե մեր հաղթանակը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը ու ավելացրել.՝ «Հանրապետականները սրանից հետո փոքրամասնություն են լինելու, իրենք, որ տրվում են օտար շահերի»:
«ժառանգության» առաջնորդի հավելմամբ՝ մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը և մյուսները հնարավորություն ունեն հարգելու հայ ժողովրդի ընտրությունը՝ իրենց ինքնաբացարկներով:
Հիշեցնենք, որ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ 2,5 անգամ ավելի շատ ձայն, քան գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ 70 և ավելի տոկոս ձայն:
Սոցիալապես ծայրահեղ անապահով պայմաններում գտնվող գյումրեցիներից Րաֆֆի Հովհաննիսյանը ներողություն խնդրեց, ավելի ճիշտ՝ ասաց, որ մեղավոր է, որ այս սովի ու անգործության պայմաններում նախաճաշ է կերել:
Նա նաև գյումրեցիներին խնդրեց պատերին կամ այլ վայրերում իր պաստառները տեսնելուց առանց ամաչելու վերցնեն և պատռեն կամ աղբը նետեն իր պաստառները, որովհետև ընտրություններն ավարտված են, և հաղթել է Հայաստանի հանրապետության քաղաքացին:
Րաֆֆի Հովհաննիսյանը գյումրեցիներին հավաստիացրեց, որ իրենց «ծառա Րաֆֆին»՝ իրենց հետ միասին ապրիլի 9-ից հետո իշխանություն է կազմելու այս երկրում: Ինչին ժողովուրդը արձագանքեց «այո» վանկարկումներով:
Գյումրիի Թատերական հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաև արտաքին քաղաքական խնդիրներից՝ նշելով, որ Եվրոպան, Գերմանիան, ով ճանաչում է Կոսովոյի անկախությունը, պետք է ճանաչի նաև Արցախը:
Իսկ ԱՄՆ , Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, և այլք պետք է ճանաչեն Հայաստանի ժողովրդի ընտրությունը և պետք է շնորհավորական «հետ վերցնեն իրենց նամակները»:
Ելույթն ավարտելուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց գնալ «Յոթ վերք» եկեղեցի՝ ասելով, որ այդ յոթ վերքը դառնալու է յոթ հաղթանակ, յոթ ապագա, և մոմերն էլ վառվելու են ոչ միայն այդ քաղաքի կորցրած, այլև՝ ապագա երեխաների համար:
19.36
Սպիտակը հառնելու է. Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց սպիտակցիներին
Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոնական տվայլներով 54 տոկոս ձայն տված Սպիտակում Րաֆֆի Հովհաննիսյանը կարճ խոսեց, ելույթից անմիջապես հետո գնալով Սպիտակի գերեզմանոց:
«Սպիտակը հարություն է առնելու՝ Սպիտակի համար, Հայաստանի համար և թող ոչ մեկը մեզնից էդ հարությունը չխլի, մինչև վերջ, մինչև հարության ձեր կողքին եմ լինելու»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը , ով ելույթն ունենում էր սպիտակցի մի երեխայի ուսը գրկած՝ այտը շոյելով:
Իրեն նկարահանող ոստիկաններին Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրեց գերեզմանոց, հարգանքի տուրք մատուցելու Սպիտակի զոհերի հիշատակին: Նա հիշեց, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից մի քանի օր հետո արդեն Սպիտակում էր՝ մոր հետ միասին:
20.19
Աղվանից, Սերժից, Րաֆֆուց շատ ավելի կարևոր է ՀՀ քաղաքացին. Ր. Հովհաննիսյանը Ապարանում հրապարակային ելույթ չունեցավ
Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա մարզային այցելությունները եզրափակվեցին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, որտեղ նա հրապարակային ելույթ չունեցավ և ուղղակի զրուցեց հավաքվածների հետ: Վերջինիս քաղաքական գործողությունների մասին բանավեճ սկսվեց երկու ապարանցիների միջև. նրանցից մեկը, ով ներկայացավ որպես հասարակ բնակիչ, բայց տեղացիներն ասացին, որ նա ինչ-որ պաշտոնյա է, կոչ արեց հավաքվածներին չգնալ «Մարտի 1-ի ճանապարհով»: Մյուսն էլ պնդում էր, որ պետք է հեղափոխություն լինի:
Հովհաննիսյանն էլ հանդարտացնելով քաղաքացիներին՝ վստահեցրեց, որ «Մարտի 1» չենք տեսնելու և հիշատակելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը՝ ասաց. «Շատ ավելի կարևոր Աղվանից, Սերժից և Րաֆֆուց Հայաստանի քաղաքացին է»:
Վերջինս կոչ արեց բնակիչներին չվախենալ այն հանգամանքից, որ Ապարանում կա դատախազ և վստահեցրեց, որ ապրիլի 9-ից նախագահները և դատախազները պետք է փոխվեն: «Դատախազները, նախագահները գալիս և գնում են, բայց այս զուլալ աչքերը մնում են»,- ասաց նա՝ ցույց տալով քաղաքացիներին:
Նա բանավիճող երկու կողմերին ասաց, որ Ապարանի հրապարակում ազատություն է լինելու, և յուրաքանչյուրն իր տեսակետը կարող է ունենալ: «Ապարանում պետք է լինի ազատություն, իսկ ինքն արդեն ներկայացնում է փոքրամասնության կարծիքը: Իսկ ապրիլի 9-ից ժողովուրդը մեծամասնություն է, բայց այդ ընկերը իրավունք ունի խոսելու»,- ասաց նա՝ նկատի ունենալով բանավիճող կողմերից այն մարդուն, ով ասում էր, որ չի ուզում «մարտի 1» տեսնել: «Ինքը ճիշտ է մեկ բանում, որ մարտի մեկ ոչ մեկս չենք ուզում: Ոչ մի մարտի մեկ, ոչ մի հոկտեմբերի 27»,- ընդգծեց նա և ավելացրեց, որ այդ մարդն այլևս փոքրամասնություն է, իսկ ժողովուրդը մեծամասնություն, և իրենք պետք է հարգենք նաև նրան:
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց ապարանցիներին, որ Արագածոտնի մարզպետը, ով Սյունիքի մարզպետի՝ «պարոն Լիսկայի» նման խախտում կանի, հրաժարական պետք է տա և պետք է կանգնի ժողովրդի դատի առջև:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
20:05 • 23.11.24 Հրդեհ՝ Կողբ գյուղում
-
19:45 • 23.11.24 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»