Իսպանիայի թագավորական պալատի աշխատողները գործադուլ կանեն

16:26 • 07.03.13

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի պալատի աշխատողները գործադուլ կանեն, հայտնում է Interfax-ը: Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ սա նման առաջին դեպքն է:

 

Գործադուլը նախատեսված է անել Զատկի տոնին՝ մարտի 28-ին և 29-ին, ասված է իսպանական CSIF արհմիության հայտարարության մեջ, որը միավորում է պետական հատվածի աշխատողներին: Ըստ կառույցի՝ գործադուլի պատճառն աշխատանքային նոր կանոններն են. 15 տոկոսով կրճատվել են աշխատավարձերը, ճաշի ընդմիջման ժամանակը, երկարացվել է աշխատանքային օրը:

 

Գործադուլին կմասնակցի 500 մարդ՝ այգեպաններ, վարորդներ, մատուցողներ, դռնապաններ, թանգարանի գիդեր: