Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկում վրաերթի են ենթարկել 57-ամյա կնոջ

09:24 • 07.03.13

«BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենան մարտի 6-ին՝ ժամը 16.20-ին, Երևանի Մխիթար Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ։  Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն: