Նյու Յորքը պատրաստվում է «Սատուրն» փոթորկի մոտենալուն

09:47 • 07.03.13

ԱՄՆ-ի օդերևութաբանները նախազգուշացրել են Նյու Յորք քաղաքին «Սատուրն» փոթորկի մոտենալու մասին, որը մեգապոլիսում անձրևի և ձյան տեսքով էական տեղումներ կբերի, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Օդերևութաբանների խոսքերով՝ փոթորիկն ուժգին քամիների պատճառ կդառնա, ինչը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի լարերի վնասմանը։

 

«Սատուրնն» արդեն առանց էլեկտրաէներգիայի է թողել Վիրջինիա նահանգի շուրջ 200.000 և Նյու Ջերսի նահանգի մոտ 40.000 տներ։


Օդերևութաբանները ենթադրում են, որ տեղումների հետևանքով ձյան շերտի հաստությունը կկազմի 10 սմ։
 

Անցյալ տարվա նոյեմբերին Նյու Յորքում «Սենդի» փոթորիկը 100 մարդու կյանք էր խլել։ Այդ փոթորկի հասցրած նյութական վնասը գերազանցել էր 50 մլրդ դոլարը։