ԱՄՆ-ում տղամարդուն դատի են տվել շատ բարձր ծիծաղելու համար
Նյու-Յորքի բնակիչ Ռոբերտ Սկիվելլին ստացել է դատարան ներկայանալու 2 ծանուցում՝ շատ բարձր ծիծաղելու համար, գրում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով New York Post-ին:
Սկիավելլին մեղադրվում է կարգը և լռությունը խախտելու մեջ:
Ըստ հրատարակչության տվյալների, տղամարդու ծիծաղի դեմ բողոքել է նրա հարևանը, որը շատ տարիներ ձեռք էր առնում նրան, նշում է Սկիավելլին:
Նյարդային հիվանդությունով տառապող տղամարդու տուն է եկել ոստիկանությունը, որից հետո նրա գործը տեղափոխվել է դատարան:
Դատավորը՝ ծանոթանալով նյութերին, հայտարարել է, որ չի պատրաստվում չեղյալ հայտարարել մեղադրանքները:
Ըստ հարևանի, Սկիավելլի ծիծաղը նույնիսկ լսելի է «մինչ տուն հասնելը»: Իսկ Սկիավելլի մայրը հայտարարել էր, որ իր տղան ծիծաղով է արձագանքում նրա հասցեին հնչող բոլոր վիրավորանքներին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ավստրալիայում ոստիկանությունը ձերբակալել էր մի զույգի, որը շատ էր աղմկում սեքսով զբաղվելիս:










