Վանում երկրաշարժ է գրանցվել
Վանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Երկրաշարժը գրանցվել է առավոտյան` տեղի ժամանակով 05։21-ին, 6 կմ խորության վրա։
Դրա հետևանքով զոհեր և ավերածություններ չկան, սակայն Վանի բնակիչների շրջանում երկրաշարժը խուճապի պատճառ է դարձել։
Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին Վանում ավերիչ երկրաշարժ էր գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները պարբերական էին դարձել 2012թ.-ի ողջ ընթացքում։










