Հրաձգություն ԱՄՆ առևտրի կենտրոններից մեկում. կան զոհեր

11:06 • 08.03.13

ԱՄՆ Արիզոնա նահանգի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում երկու մարդ է զոհվել, տեղեկացնում է Взгляд-ը՝ Fox հեռուստաընկերությանը հղումով։


Փոխհրաձգությունը տեղի է ունեցել երեկոյան՝ Mesa առևտրի կենտրոնի տարածքում գտնվող վիետնամական Phu Thanh ռեստորանի տարածքում։


Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 3 մարդու։ Նրանցից երկուսը՝ մի տղամարդ և մի կին, մահացել են հիվանդանոցում։

 

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ վիրավոր տղամարդը փորձել է դեպքի վայրից փախուստի դիմել։ Նախնական տեղեկություններով՝ տեղի է ունեցել սպանության, ապա նաև ինքնասպանության փորձ, սակայն չի հստակեցվում, թե ողջ մնացած տղամարդն արդյոք կասկածյա՞լն է։