Ավտովթարի հետևանքով ադրբեջանցի պատգամավոր է մահացել

14:46 • 08.03.13

Ադրբեջանում ավտովթարի հետևանքով զոհվել է խորհրդարանի պատգամավոր Հիքմեթ Աթաևը։


Մեքենան, որով նա երթևեկել է, բախվել է մեկ այլ մեքենայի։ Վթարի հետևանքով մի քանի մարդ վնասվածք է ստացել։

 

ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ ավտովթարը տեղի է ունեցել Ադրբեջանի հյուսիսում գտնվող Բալքերանի շրջանում։ Պատգամավորի «ՎԱԶ 2106» ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ 21015»-ին։


Թե ով է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորը, դեռևս հայտնի չէ։


Պատգամավորը մահացել է տեղում, իսկ նրա որդին՝ Իսմայիլ Աթաևը, ով նույնպես եղել է մեքենայում, թեթև վնավածքներ է ստացել։