Սիլվիո Բեռլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոց՝ աչքերի հիվանդության պատճառով

15:52 • 08.03.13

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այսօր տեղափոխվել է Միլանի San Raffaele հիվանդանոց՝ աչքերի հետ կապված խնդիրների պատճառով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Լրագրողները՝ հղում անելով Բեռլուսկոնիի փաստաբաններին, տեղեկացրել են, որ քաղաքական գործչի մոտ ախտորոշվել է շաղկապենու բորբոքում։

 

Ավելի վաղ՝ նախորդ տարվա փետրվարին, այս հիվանդությունն Իտալիայի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում խանգարել էր նախկին վարչապետին, և նա չէր կարողացել մասնակցել Նեապոլում կայացած հանրահավաքին։

 

Այսօր Միլանում պետք է կայանային հերթական դատական լսումները, որի շրջանակներում Բեռլուսկոնին մեղադրվում է անչափահասների պոռնկության հետ կապ ունենալու համար։