Ուգո Չավեսին արդեն հրաժեշտ է տվել ավելի քան 2 մլն «չավիստ»

12:15 • 08.03.13

Կարակասում հարյուր հազարավոր վենեսուելացիներ հավաքվել են զինվորական ակադեմիայի շենքի մոտ, որտեղ տեղի է ունենում նախագահ Ուգո Չավեսի հոգեհանգստյան արարողությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Երկիրը 14 տարի ղեկավարած քաղաքական գործչի դագաղի մոտով արդեն անցել է ավելի քան 2 մլն «չավիստ». նրանցից շատերն արտասվել են, շատերը ողջունել են նրան, իսկ շատերն էլ՝ խաչակնքվել։


Ավելի վաղ ենթադրվում էր, որ Չավեսի դին հրաժեշտի համար դրվելու է 3 օր, սակայն այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մեկ շաբաթով։


Չավեսի մարմինը «Լենինի նման» զմռսելու են և տեղադրելու հեղափոխության թանգարանում։
 

Չավեսին հրաժեշտ տալու արարողությանը մասնակցելու են ավելի քան 20 պետությունների ղեկավարներ՝ Կուբայից մինչև Իրան։