5-րդ գումարման ԱԺ-ում քվեարկված օրինագծերի ամենամեծ տեսակարար կշիռը տնտեսական նախագծերն են կազմում
Տնտեսական նախագծերը` 5-րդ գումարման Ազգային ժողովում քվեարկված օրինագծերի մեջ, քանական առումով կազմում են ամենամեծ տեսակարար կշիռը՝ 27.66 տոկոս, իսկ ամենաքիչը՝ գիտության, առողջապահական, բնապահպանության, հանրային հարցերին վերաբերող նախագծերն են, որոնք կազմում են այս խորհրդարանում քննարկված և քվեարկված օրենքի նախագծերի 0. 6-ական տոկոսը: Տվյալները Parliamentmonitoring.am կայքինն են:
Առավել շատ ընդունված օրենքի նախագծերի թվով երկրորդ տեղում է սոցիալական ոլորտն՝ իր 10, 64 տոկոսով, իսկ երրորդ տեղը կիսում են դատաիրավական և հարկային ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները՝ իրենց 9, 57-ական տոկոսներով:
Ֆինանսավարկային օրենքի նախագծերը կազմել են 5. 38, պաշտպանության և կրթության ոլորտներինը՝ համապատասխանաբար 3.19, և 2.06 տոկոս:
5-րդ գումարման Ազգային ժողովն առհասարակ որևէ բյուջետային օրենսդրություն չի նախաձեռնել, այս ոլորտի ցուցանիշն է՝ 0 տոկոս:










