Մարտի 8-ին Փարիզի փողոցները կանվանակոչվեն հայտնի կանանց պատվին

09:35 • 08.03.13

Կանանց միջազգային օրվա առթիվ Փարիզի քաղաքային իշխանությունները որոշել են պատվել լեգենդար կանանց հիշատակը՝ նրանց անուններով կոչելով քաղաքի փողոցները։ Ֆրանսուա Միտերանի կնոջ՝ Libertés հիմնադրամի հիմնադիր Դանիելյի անունով կանվանակոչվի Բևր փողոցի հրապարակը, հայտնում է Euromag-ը։

 

Փարիզի խորհրդի պատկերասրահում կհայտնվի դե Գոլի կառավարության օրոք պատգամավոր Նիկոլ Օտլոկի պատվին հուշատախտակ։

 

Գեներալ Լեկլերկի պողոտան կանվանակոչվի ֆրանսիացի դերասանուհի Դելֆին Սեյրիգի անունով, Ֆուան փողոցը՝ Անի Ժիրարդոյի։ Ռազմաճակատում կռված կանանց պատվին հուշատախտակ կհայտնվի Անդրե Սիտրոենի փողոցում։

 

Միշելե փողոցը կանվանակոչվի Անտոնիոս դե Գոլի, Վանո փողոցը՝ դաշնակահարուհի և Ռոբեր Կազադեզյուսի կնոջ՝ Գաբի Կազադեզյուսի, Վիկտոր Մասեի փողոցը` արվեստի գործերի վաճառքով զբաղվող Բերտա Վեյի անուններով։

 

Պյեր Նիկոլյայի փողոցը կանվանակոչվի պատմաբան, հայտնի լրագրող Էդիտ Տոմայի անունով, Ռաքել Մյուլերի հուշատախտակը կհայտնվի Ավենիր փողոցում, հայտնում է Paris.fr-ը։