Մեդվեդևը Twitter-ի միջոցով է շնորհավորել կանանց Մարտի 8-ը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր Twitter-ի իր էջում շնորհավորել է իգական սեռի ներկայացուցիչների Մարտի 8-ը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
«Մեր սիրելի կանայք, շնորհավո՛ր ձեր գարնան տոնը»,-գրել է վարչապետը՝ գրառմանը կցելով կակաչների մի նկար։
ՌԴ վարչապետն առաջիններից մեկն է շնորհավորել Կանանց միջազգային օրը. գրառումն արվել է գիշերը 3։00-ի սահմաններում։










