Արգենտինայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել զենքի անօրինական վաճառքի գործով
Արգենտինայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Կարլոս Մենեմային մեղավոր է ճանաչել դեպի Էկվադոր և Խորվատիա 1990-ականներին մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարելու մեջ` խախտելով ՄԱԿ-ի արգելքը, հաղորդում է Ֆրանս Փրեսս գործակալությունը` հղում կատարելով դատական ատյաններում աղբյուրներին:
Բացի 82-ամյա քաղաքական գործչից մեղադրական դատավճիռ է կայացվել նաև Օսկար Քամիլիոնի նկատմամբ, ով Մենեմայի կառավարման շրջանում պաշտպանության նախարար էր:
Բուենոս-Այրեսի դատարանը 2011թ. սեպտեմբերին Մենեմային անմեղ էր ճանաչել, սակայն դրանից հետո որոշումը բողոքարկվել էր:
Պետության նախկին ղեկավարը կարող է 8 տարվա ազատազրկման դատապարտվել:
Մի քամի տևած քննության ընթացքում Մենեման բազմիցս հայտարարել է, որ նա «բացարձակապես անմեղ է» և տեղյակ չի եղել, թե զենքի խմբաքանակը, որը նախատեսված էր Վենեսուելայի և Պանամայի համար, կարող է հայտնվել երկրներում, որոնց նկատմամբ միջազգային արգելք է սահմանվել:
Կարլոս Մենեման սիրիական էմիգրանտների ընտանիքից է սերվում: Նա երկու անգամ պետության ղեկավար է դարձել` 1989-ից 1999թթ:










