Կայծակնահարությունից հետո Ուկրաինայում ծառի վրա հայտնվել է տիրամոր պատկերը
Ուկրաինայի Լվովի շրջանի Ստարի քաղաքում ուխտավորների իսկակակն հեղեղ է, արձանագրում է НТВ-ն՝ բացատրելով պատճառը:
Բանն այն է, որ այդ գյուղում կայծակնահարությունից հետո ծառերից մեկի վրա հավատացյալները նշմարել են տիրամոր պատկերը:
Դա տեղի է ունեցել տեղի զբոսայգում: Առաջինը դա տեսած կինն այն հրաշք է բնորոշել: Նրան չհավատացած մարդիկ հոծ խմբերով եկել են «դեպքի վայր»:
Այժմ այնտեղ հազարավոր մարդիկ են գալիս՝ աղոթում, լաց լինում, հպվում, ապաքինում խնդրում և այլն: Ոմանք պնդում են, թե ծառին հպվելիս ջերմություն են զգում:
Իրարանցումն այնքան մեծ է, որ ծառի կողքին երկու հսկիչ են հերթապահում՝ տեղի եկեղեցուց: Իսկ զբոսայգում ոստիկաններ կան: Նրանք փորձում են նաև կանոնակարգել խախտված երթևեկությունը:
Առայժմ հոգևորականները չեն շտապում կատարվածը հրաշք հայտարարել:










