Ահմադինեժադը ծնկի է իջել, համբուրել Չավեսի դագաղը (տեսանյութ)

10:55 • 09.03.13

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հարգանքի վերջին տուրքն է մատուցել Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսին՝ այցելելով մայրաքաղաք Կարակասում կայացած հոգեհանգստի արարողությանը։


Ինչպես նշում է The Telegraph-ը, երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյից հետո Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարը մոտեցել է հանգուցյալի դագաղին, ծնկի իջել ու համբուրել այն։


Բացի Ահմադինեժադից աշխարհի 5 մայրցամաքներից Վենեսուելա են ժամանել 30-ից ավելի քաղաքական առաջնորդներ՝ վերջին հրաժեշտը տալու Չավեսին, ով 14 տարի կառավարել է իր երկիրը։


58-ամյա Չավեսը մահացել է մարտի 5-ին՝ 2 տարի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո։ Վենեսուելայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ պատրաստվում են զմռսել Չավեսի մարմինն ու ցուցադրության հանել։