ՀԱՀ-ում մեղուները հարձակվել են տասնյակ երեխաների վրա
Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում ավելի քան 40 երեխա հայտնվել է հիվանդանոցում՝ մեղուների պարսի հարձակման հետևանքով, հայտնում է Interfax-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բանոնի քաղաքում՝ ՀԱՀ-ի հյուսիս-արևելքում:
Տեղի բուժաշխատողներից հայտնի է դարձել, որ դա պատահել է այն ժամանակ, երբ երեխաները սպասելիս են եղել ավտոբուսի:
Մասնագետները առայժմ չեն կարողանում նշել մեղուների ագրեսիվ պահվածքի պատճառը:
Տուժած երեխաները 2-6 տարեկան են:










