Գոլանի բարձունքներում մնացած ՄԱԿ-ի խաղաղապահները փախել են Իսրայել
Գոլանի բարձունքներում իրենց դիրքերը լքել են ֆիլիպինյան զորակազմի 8 խաղաղապահներ, ովքեր ծառայում են այն ստորաբաժանման կազմում, որի անդամներն առևանգվել էին սիրիացի ընդդիմության զինյալների կողմից. գրում է ռուսական Взгляд-ը։
Խաղաղապահները փախել են Իսրայել։ Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանել են իրենց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգով։ Նրանց խոսքերով՝ ոչ մի երաշխիք չկա, որ ապստամբները նաև ապագայում չեն շարունակի օտարերկրացիների առևանգել։
Նրանք նաև հայտարարել են, որ ֆիլիպինցիներին ազատ արձակելու որևէ բանակցություն տեղի չի ունենում։ Այդկերպ նրանք հերքել են տարածված այն տեղեկատվությունը, թե խաղաղապահներին շուտով կհանձնեն Կարմիր խաչին։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Գոլանի բարձունքներում սիրիացի ապստամբները առևանգել էին ՄԱԿ-ի 20 խաղաղապահների։
Անհայտ անձինք Youtube-ում տեսանյութ էին տեղադրել, որում նշել էին, որ ազատ կարձակեն առևանգվածներին, եթե Սիրիայի կառավարական զորքերը դուրս գան Ջամլա գյուղից։










