Միսս Ռուսաստանը Pussy Riot-ի դատավճիռը շատ խիստ է որակում

15:15 • 09.03.13

«Միսս Ռուսաստան 2013» գեղեցկության մրցույթի հաղթող Էլմիրա Աբդրազակովան Pussy Riot-ի դատավճիռը շատ խիստ է որակել. տեղեկացնում է Lenta.ru-ն։


Այսօր «Ռուսական լրատվական ծառայության» եթերում նա նշել է, որ պանկ-խմբի աղջիկներին չպետք է բանտարկեին՝ Փրկչի տաճարում իրականացրած ակցիայի համար։


Գեղեցկուհին նշել է, որ նման գործողություններն անընդունելի է համարում, չնայած որ ինքը կիրակնօրյա դպրոց է հաճախել և եկեղեցին սրբավայր է համարում։ «Սակայն պատիժը շատ էր խիստ։ Հնարավոր է, պետք է նրանց հետ որոշակի աշխատանքներ կատարվեին, փոխվեր նրանց աշխարհայացքը»,- հայտարարել է նա։


Աբդրազակովան նաև խոսել է մեկ այլ աղմկահարույց թեմայի՝ ամերիկացիների կողմից  ռուս երեխաների որդեգրման մասին։ «Ռուս երեխան պետք է ապրի Ռուսաստանում՝ իր երկրում»,- ասել է նա։


Հիշեցնենք, որ Pussy Riot խմբի աղջիկներից երկուսն այս պահին ազատազրկման մեջ են։