Դանիայում հայտնի ռեստորանում ավելի քան 60 մարդ է թունավորվել

00:58 • 09.03.13

Ամբողջ աշխարհում մեծ համբավ վայելող «Նոմա» ռեստորանի սեփականատերերը Կոպենհագենում ներում են խնդրել տասնյակ այցելուներից, որոնք նախորդ ամիս թունավորվել են այդ ռեստորանը այցելելուց հետո, հաղորդում է BBC-ն:


Տվյալ ռեստորանում սնվելուց հետո առողջական խնդիրների վատացման բողոք են ունեցել ավելի քան 60 մարդիկ:


Դանիայի իշխանությունները քննադատել են ռեստորանի մենեջմենթին սպառողների բողոքները քննարկելու հարցում անհետևողականության համար:


Պարզվել է, որ վարակման աղբյուր է եղել խոհանոցում աշխատող անձը: «Նոմա» ռեստորանը աշխարհում լավագույնն է ճանաչվել ոլորտը լուսաբանող պարբերականների վարկածով: