Օբամայի եղբայրը պարտվել է Քենիայի ընտրություններում

09:54 • 09.03.13

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավագ եղբայրը ՝ Մալիկ Օբաման, մասնակցել է Քենիայի Սիայա նահանգի նահանգապետի ընտրություններին, սակայն պարտվել է, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով Politico-ին։

51-ամյա Մալիկ Օբաման առաջադրվել է որպես անկախ թեկնածու՝ չներկայացնելով որևէ կուսակցություն։ Արդյունքում հավաքած ձայների առումով (1%) նա հայտնվել է 3-րդ տեղում։՝

Տեղի բնակիչներին վստահություն ներշնչելու համար Մալիկը պարծեցել  է «միջազգային մակարդակի իր կապերով» և իր քարոզարշավի ընթացքում նույնիսկ օգտագործել  իր եղբոր հանրահայտ կարգախոսը. «Քվեարկե՛ք Օբամայի օգտին, քվեարկե՛ք հանուն փոփոխության» (Vote Obama — vote for change)։

Քարոզարշավի ընթացքում Մալիկի վստահված անձինք բաժանել են նրա թռուցիկները, որտեղ առաջին էջին զետեղված է Մալիկի և Միացյալ Նահանգների նախագահի համատեղ լուսանկարը։

Սակայն թեկնածուի անվան շուրջ մեծ սկանդալ է բարձրացել նրանից հետո, երբ հարազատները նրան մեղադրել են իր 12 կանանցից 2-ին պարբերաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև անչափահաս աշակերտուհուն գայթակղելու համար, ինչը Քենիայում լուրջ հանցագործություն է համարվում։