Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 7-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-Եվրամիության համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը ողջունել են Եվրամիության դերակատարությունը Հարավային Կովկասում փոխվստահության հաստատման և տարածաշրջանի կայուն զարգացման գործում:
ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ պատվիրակը համակարծիք են եղել նաև Հայաստանի և Եվրամիության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման նպատակահարմարության հարցում:










