Լեհաստանում նոր սկանդալ է հասունացել փտած մսով արտադրանք թողարկելու համար
Լեհաստանի իշխանությունները դադարեցրել են մսամթերքի գործարանի աշխատանքը, որը կասկածվում է փտած մսով արտադրանք թողարկելու մեջ, հաղորդում է BBC-ն:
Ընկերության ղեկավարության հասցեին մեղադրանքներ են հնչեցվել հեռուստահաղորդման ժամանակ, որի հեղինակները լրագրողական հետաքննություն են անցկացրել գաղտնի տեսախցիկների կիրառմամբ:
Հաղորդման ժամանակ փաստեր են ներկայացվել, որ օգտագործման ժամկետն անցած և փչացած մսամթերքը, որը խանութներից վերադարձվել է կոմբինատ, օգտագործվել է նրբերշիկների և ապխտած մսի պատրաստման համար:
Լեհական այդ կոմբինատը արտադրական մեծ ծավալներ ուներ և իր արտադրանքը մատակարարում էր Եվրոպական միության մի շարք երկրներ: Ընկերության ղեկավարությունը հերքում է լրագրողների մեղադրանքները:










