Հռոմի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ են արգելափակվել (թարմացված)
Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիների խնդրի հետ կապված Իտալիայում ՀՀ դեսպանը և հյուպատոսը մեկնել են օդանավակայան: Այս մասին հաղորդում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
Tert.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պարզաբանեց, որ ՀՀ քաղաքացիները գտնվում են տրանզիտային գոտում և խնդիրները կապված են փաստաթղթերի հետ:
ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Հռոմի օդանավակայանում Երևանից ժամանած 59 ուղևորների մոտ չեն եղել որոշ անհրաժեշտ փաստաթղթեր: Դեսպանության միջամտության արդյունքում 46 ՀՀ քաղաքացի շարունակել է ուղևորությունը, մնացած 13-ի հարցերը կարգավորման ընթացքում են։










