Մահացու պատահար Գեղարքունիքում. վարորդը դիմել է փախուստի
Անհայտ ավտոմեքենայի վարորդը մարտի 9-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Գրիգորյանին, որը տեղում մահացել է։ Ըստ Ոստիկանության կայքի՝ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:










