Երևանի Թոթովենցի փողոցում վրաերթի են ենթարկել 20-ամյա երիտասարդի
13:02 • 09.03.13
Անհայտ ավտոմեքենայի վարորդը մարտի 8-ին՝ ժամը 20.10-ի սահմաններում, Երևանի Թոթովենցի փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի։ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Placeholder










