Փլուզվել է Սևաքար գյուղի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

15:28 • 09.03.13

Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի, Կապանի տարածաշրջանի Սևաքար գյուղում փլուզվել է եկեղեցի:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

 

Պարզվել է, որ փլուզվել են 1901 թ. կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցու պատերը՝ 330 քմ և տանիքը՝ 270 քմ, ինչից մասամբ վնասվել է բնակիչներից մեկին պատկանող տան դարպասը և ցանկապատը: Փրկարարները կատարել են տարածքի սահմանազատման աշխատանքներ: