Սոթք-Քարվաճառ ճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել
Մարտի 8-ին` ժամը 21:35-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին` Սոթքի հանքի մոտակայքում, արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները «Զիլ 131» ավտոմեքենայով (ամենագնաց):
Ժամը 23.55-ին հրշեջ-փրկարարները 8 ավտոմեքենա դուրս են բերել արգելափակումից:










