Բաղդադում այսօր պայթել են մի քանի ինքնաշեն ռումբեր և ականապատ մեքենաներ. զոհվել է մոտ 40 մարդ
Մոտ 40 մարդ այսօր դարձել է Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ: Հայտնի է, որ ինքնաշեն պայթուցիկ սարքերը և ականապատ մեքենաները գրեթե միաժամանակ պայթեցվել են Բաղդադի մի քանի շիական թաղամասերում: Ահաբեկիչների թիրախ են հանդիսացել ազգային շուկանները, որտեղ երեկոյան բազմաթիվ մարդիկ են հավաքվում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
8 իրաքցի զոհվել է և մոտ 30-ը վիրավորվել են, երբ ականապատ մեքենաները պայթել են քաղաքի հարավարևելյան Էլ-Ջիհադ թաղամասում:
Էլ-Հուսեյնում ծայրահեղականների նմանօրինակ հարձակման արդյունքում զոհվել է 8 մոտ, իսկ 30-ը վիրավորվել են:
Էլ-Կարրադեում և Էն-Նաիրիիում պայթյունների արդյունքում զոհվել է 12 մարդ, իսկ ավելի քան 30 մարդ վիրավորվել է:
Հարձակման են ենթարկվել նաև Բաղդադ ալ-Ջադիդան, Էն-Նասրը, Էր-Ռաշադը և Կեմփ-Սարան:
Զոհերի հստակ թիվը դեռևս հայտնի չէ:
Բացի այդ այսօր Նահրավան քաղաքում, որը հիմնականում բնակեցված է շիաներով, պայթել է ավտոմեքենան, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, իսկ 6-ը վիրավորվել են:










