Սպիտակ քաղաքի մոտակայքում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Վանաձորում
Այսօր, ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանա¬կով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո¬տում կազմել է 4 բալ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.780 և արևելյան երկայնության 44.210:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:










