Թուրքիայում շարունակվող ցույցերը չեն ազդել Էրդողանի հեղինակության վրա. հարցում
Թուրքիայում գործող «Կոնսենսուս» հետազոտական կենտրոնի կողմից հունիսի ընթացքում իրականացված հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայում, չնայած վերջին լայնածավալ ցույցերին, եթե ընտրություններն այսօր լինեին, քաղաքական պատկերը չէր փոխվի։
Ըստ այդմ, եթե ընտրությունը տեղի ունենա այսօր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կստանար ձայների 47.1%-ը, իսկ հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 30.9%։
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարվում է ամենասիրված քաղաքական գործիչը։ Նրան հավանում է հարցվածների 41%-ը։
Հարցին, թե ո՞ւմ կցանկանային տեսնել նախագահի պաշտոնում, Աբդուլլահ Գյուլի անունը նշել է 34.4%-ը, իսկ 26.7%-ը այդ պաշտոնում կցանկանար տեսնել Էրդողանին։










