Գյումրու Սբ. Ամենափրկիչ կիսակառույց եկեղեցու հրդեհը մեկուսացվել է (թարմացված, լուսանկարներ)

19:07 • 24.06.13

Գյումրու Սբ.Ամենափրկիչ կիսակառույց եկեղեցու գմբեթն այրվում է. այս մասին Tert.am-ին ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով այդ պահին դեպքի վայրում էր։ 


«Ամենափրկիչն արդեն 20 տարի վերականգնվում է, մեծ գմբեթի տախտակներն են վառվում, գմբեթը դեռ քարակերտ չէ։ Բարձրությունը գմբեթի 45 մետր է»,-ասաց նա։


Թե ի՞նչն է կրակի պատճառը՝ Լևոն Բարսեղյանը նշեց, որ ըստ հրշեջներ՝ դեռ պարզ չէ։


Tert.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարության հերթապահ մասից հայտնեցին, որ հրդեհը սկսվել է 18. 41-ին, և այրվում են  գմբեթի կաղապարամասերը: 

 

19.38

________________________________________________________________________________________

ՀՀ ԱԻ նախարարության կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.30-ին, մարվել` 20.29-ին:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ եկեղեցու գմբեթի հատվածում (100 քմ) այրվել են փայտյա հեծաններ: