Բժիշկները շարունակում են պայքարել լեգենդար զինագործ Միխայիլ Կալաշնիկովի կյանքի համար
Մոսկվայում ռազմական բժիշկները շարունակում են պայքարել լեգենդար զինագործ Միխայիլ Կալաշնիկովի կյանքի համար, հայտնում է HTB-ն:
Նա շարունակում է մնալ ծանր, բայց կայուն վիճակում:
Մոսկվայի Կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալի բժիշկները հայտնել են, որ Կալաշնիկովն իրենց վերահսկողության տակ կմնա: Առայժմ բարդ վիրահատական կամ այլ միջամտություններ չեն նախատեսվում:
93-ամյա Կալաշնիկովը հիվանդանոցում էր հայտնվել մայիսին, սակայն նրան 2 շաբաթից դուրս էին գրել: Նրա շրջապատում ասում են, որ Կալաշնիկովի մոտ տրոմբ է հայտնաբերվել:










