Քերին Ռուսաստանին և Չինաստանին նախազգուշացրել է Սնոուդենի գործի հետևանքների մասին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով Նյու Դելիում, Մոսկվային և Պեկինին նախազգուշացրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցի հետ կապի «հետևանքների մասին», տեղեկացնում է Взгляд-ը։
Քերին հայտարարել է, որ Սնոուդենը, ով լքել է Հոնկոնգը՝ տրանզիտային չվերթով մեկնելով Մոսկվա, հայրենիքի դավաճան է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռը, որով ենթադրաբար Մոսկվան պետք է լքեր Սնոուդենը, օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից, սակայն լրագրողներն այնտեղ ԿՀՎ նախկին աշխատակցին չեն նկատել։
ԱՄՆ իշխանություններն այսօր չեղյալ էին համարել Սնոուդենի անձնագիրը, սակայն նրան չէին զրկել քաղաքացիությունից։ Վաշինգտոնը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կքննարկի բոլոր հնարավոր տարբերակները Սնոուդենին հայրենիք արտահանձնելու վերաբերյալ։
Հոնկոնգի հետ, որտեղ գտվում էր ԿՀՎ նախկին աշխատակիցը, համաձայնություն ձեռք բերել չէր ստացվել։
Այսօր Էկվադորի արտգործնախարարությունը խոստովանել է, որ երկիրը Սնոուդենից ապաստան տրամադրելու հայտ է ստացել, սակայն դեռ որոշում չի կայացրել։










