Մարսելում 350 հազ. եվրո արժողությամբ 7 Mercedes են գողացել

16:49 • 24.06.13

Մարսելի (Ֆրանսիա) նավահանգստի պահեստից անհայտ անձինք 7 Mercedes-Benz մեքենա են գողացել։ Brabus թյունինգ ատելյեում մշակված յուրաքանչյուր մեքենայի արժեքը մոտ 50 հազ. եվրո է, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով TF1-ին։

 

Տասը հանցագործները, որոնց դեմքերը փակ են եղել, գիշերը ներխուժել են Մարսելի նավահանգիստ։ Գողացվել է 9 մեքենաներից 7-ը։

 

Նրանց ինքնությունը չի պարզվել։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք, հավանաբար, լավ պլանավորել են գործողությունը և ծանոթ են եղել նավահանգստի իրավիճակին։