Մեսսին 10 մլն եվրոյի հարկ է վճարել

18:00 • 24.06.13

Հարկերից խուսափելու համար մեղադրվող արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին 10 մլն եվրո է վճարել Իսպանիայի հարկային ծառայությանը՝ խաղաղ համաձայնություն ձեռք բերելու համար, հայտնում է Life News-ը:

 

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն ինքնակամ է այդ փոխանցումն արել:

 

Տեղական ԶԼՄ-ները նշել են, որ այդ կերպ նա ցանկացել է դադարեցնել Իսպանիայի իշխանությունների՝ իր դեմ հարուցած գործը:

Իսպանիայի հարկային մարմինը Մեսսիին ու նրա հորը պաշտոնական մեղադրանք էր ներկայացրել հունիսի 20-ին:
Մեսսին կտրականապես հերքել էր մեղադրանքը: