Թուրքիայում ԱՄՆ դեսպանն այցելել է Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի

14:59 • 24.06.13

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն կնոջ հետ այցելել է Վան, եղել է նաև Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, տեղեկացնում է «Միլլիյեթը»։

 

Նա հայտարարել է, որ Վանում ջերմ ընդունելության է արժանացել։ «Վանի հետ կապված գեղեցիկ հիշողություններ ունեմ։ Այն այժմ շատ է փոխվել։ Մի ժամանակ շրջագայել եմ այստեղ և ցանկանում էի Վանա կատու գնել»,-պատմել է դեսպանը։

 

Նա նշել է, որ իրենք ցանկանում են մեծացնել ամերիկացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Վանի հանդեպ։ «Վաղը Ֆլորիդայից Վան ամերիկացիներ են գալու։ Ցանկացա խրախուսել մեր քաղաքացիներին»,-ասել է դեսպանը։

 

Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն դեսպան Ռիկարդոնեին և նրա կնոջը Սուրբ Խաչ եկեղեցու պատկերով գեղանկար է նվիրել։