Քաբուլում զինյալները հարձակվել են նախագահական պալատի վրա

08:42 • 25.06.13

Անհայտ զինյալ անձիք վաղ առավոտյան հարձակման են ենթարկել Աֆղանստանի նախագահական նստավայրը, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլում. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալության հղումով։

 

Դեպքի վայրում պայթյունների և կրակոցների ձայներ են լսվել։

Այս
պահին հայտնի չէ՝ արդյոք այնտեղ եղե՞լ է նախագահ Համիդ Քարզայը, սակայն շենքում գտնվել են լրագրողներ, որոնք եկել էին լուսաբանելու երկրի նախագահի մասնակցությամբ միջոցառումը։