Մահացել է Իտալիայի Հանրապետության վերջին հիմնադիր Էմիլիո Կոլոմբոն
Հռոմում 93 տարեկանում հունիսի 24-ին մահացել է Իտալիայի նախկին վարչապետ և Հիմնադիր ժողովի անդամ Էմիլիո Կոլոմբոն, որը 1947-ին հիմնել է Իտալիայի Հանրապետության Սահմանադրությունը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով La Repubblica թերթին։
Էմիլիո Կոլոմբոն ժողովի վերջին ողջ մնացած անդամն էր, որը 1947թ. դեկտեմբերին հաստատել է Իտալիայի Հանրապետության Սահմանադրությունը։ Ժողովի կազմում Կոլոմբոն ընդգրկվել է 26 տարեկան հասակում։
1970-1972թթ. Կոլոմբոն եղել է Իտալիայի վարչապետը։ 1977-ին նա ընտրվել է Եվրոպական խորհրդարանի նախագահ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1979թ.։ 1990-1993թթ. և 1980-1983թթ. նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
2003-ին Իտալիայի նախագահ Կառլո Աձելիո Չամպին Կոլոմբոյին ցմահ սենատոր է նշանակել՝ Իտալիայի առաջ ունեցած արժանիքների համար։










