Հունաստանի կառավարության նոր կազմում առաջին հրաժարականն է տեղի ունեցել

09:47 • 25.06.13

Հունաստանի նոր կառավարությունում, որի կազմը հայտարարվել էր երեկ, տեղի է ունեցել առաջին փոփոխությունը, հայտնում է РИА Новости-ն։ 

 

Իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Սոֆիա Վուլտեպսին հրաժարվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից, հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը։ Նրա պաշտոնին նշանակվել է պատգամավոր Զետա Մակրին։

 

Հունաստանի կառավարության նոր կազմը դեռևս երդում չի տվել. արարողությունը կկայանա երեքշաբթի, այնուհետ տեղի կունենա նախարարների նոր կաբինետի նիստը։