ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի գործարանում պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է 1 մարդ

01:27 • 25.06.13

Պայթյուն է տեղի ունեցել ԱՄՆ Ինդիանա նահանգում գտնվող հանքային պարարտանյութեր արտադրող գործարանում: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 1 մարդ, հաղորդում է Риа Новости-ն:


Ըստ նրա, 2 մարդ վիրավորվել է: Դեպքի մոտակայքում գտնվողների կյանքին վտանգ չի սպառնում:


Մոտ 2 շաբաթ առաջ պայթյուն էր տեղի ունեցել Լուիզիանա նահանգում գտնվող պարարտանյութեր արտադրող գործարանում: Այդ ժամանակ զոհվել էր 1 հոգի, իսկ 7-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ: