Էրդողանն ու Օբաման Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հիմնականում Սիրիայի հարցը. տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Զրուցակիցները նշել են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը քիմիական զենք է կիրառել ժողովրդի դեմ, և Թուրքիան ու ԱՄՆ-ն պետք է փորձեն օգնել՝ քաղաքական լուծում գտնելու հարցում՝ աջակցելով Սիրիայի ազգային կոալիցիային և բարձրագույն ռազմական խորհրդին։
Կողմերը նշել են, որ իրենք համատեղ աշխատելու են նաև ահաբեկչության դեմ պայքարում։
Էրդողանն Օբամային նաև տեղեկություններ է տվել Գեզի այգու ցույցերի վերաբերյալ։ Երկու առաջնորդներն ընդգծել են ցանկացած երկրի համար խոսքի ազատության և բռնություն չպարունակող ցույցեր և հավաքներ անցկացնելու կարևորությունը։










