Տավուշում 53 ծառ է հատվել. պետությանը պատճառվել է 3.4 մլն դրամի վնաս

10:51 • 25.06.13

Ոստիկանության Իջևանի բաժնում հունիսի 24-ին նյութեր են ստացվել, որ մայիսին անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի և տրամագծի 53 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը հունիսի 24-ին ուղարկվել է ոստիկանության Տավուշի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: